Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոնգրեսական Աննա Էշուն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Կոնգրեսական Աննա Էշուն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Տարածաշրջան
15:08, 05 август 2022
Արցախի ուղղությամբ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մահացու հարվածները 2020 թ. հաստատված հրադադարի աղաղակող խախտում են։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն։

«Վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ հետագա էսկալացիան կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը»,- գրել է Էշուն։