Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չավուշօղլու. «Կրկին զգուշացնում ենք Հայաստանին, որ նոր սադրանքների չդիմի»

Չավուշօղլու. «Կրկին զգուշացնում ենք Հայաստանին, որ նոր սադրանքների չդիմի»
Տարածաշրջան
16:11, 08 август 2022

Թուրքիայում մեկնարկել է  Դեսպանների 13-րդ համաժողովը: Դրա ընթացքում ելույթ ունեցած Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի խնդրին, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներին:


Անդրադառնալով Արցախի խնդրին՝ նա կրկին անգամ հիշեցրել է, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանի բանակին «բռնազավթված հողերն աջակցելու հարցում», որից հետո ըստ Չավուշօղլուի, իրենք արագորեն սկսել են ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության համար։

«Այսպիսով, այսօր խոսում ենք ոչ թե օկուպացիայի տակ գտնվող հողերի, տեղահանված անձանց և ամեն պահի հնարավոր բախման, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին: Այստեղից Հայաստանին էլ կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների մեջ չդիմի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: 


Չավուշօղլուն ելույթի մեկ այլ հատվածում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Նա մասնավորապես նշել է. «Մենք անկեղծ ենք Հարավային Կովկասում կարգավորման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում: Ադրբեջանի՝ հայրենական պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու համար:

Հայաստանի հետ փոխադարձաբար նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են քննարկումները: Իհարկե, այս գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացից ու մեր վերջնական նպատակը հանդիսացող ամբողջ տարածաշրջանում կարգավորման ու համագործակցության հորիզոնից առանձին չենք դիտարկում: Վերջին օրերին տարածաշրջանում առաջացած լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե առկա խաղաղությունն ինչքան փխրուն է: Իհարկե, այս գործընթացում ջան Ադրբեջանի հետ մեր համերաշխությունն ամրապնդվելով շարունակվելու է: Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ ջան Ադրբեջանը երբեք միայնակ չի»:

Աղբյուր` Ermenihaber.am

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button