Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխհրաձգություն՝ իրանա-ադրբեջանական սահմանին. սահմանը հատած մեկ անձ վիրավորվել է

Փոխհրաձգություն՝ իրանա-ադրբեջանական սահմանին. սահմանը հատած մեկ անձ վիրավորվել է
Տարածաշրջան
12:11, 12 август 2022
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական սահմանային ծառայությունը տարածել են համատեղ տեղեկատվություն։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկատվության մեջ ասվում է, որ Պետական սահմանային ծառայության աշխատակիցները կանխել են թմրանյութերի մաքսանենգությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն։

Նախազգուշական կրակ է բացվել, ինչի հետևանքով սահմանը խախտած մեկ անձ վիրավորվել է և ձերբակալվել: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ 1972թ. ծնված Նադիրզադե Աղաջան Նասիրօղլուն: