Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջաբրայիլ մտնելու փորձ կատարելու ժամանակ բերման են ենթարկվել ադրբեջանցի տղամարդիկ

Ջաբրայիլ մտնելու փորձ կատարելու ժամանակ բերման են ենթարկվել ադրբեջանցի տղամարդիկ
Տարածաշրջան
18:35, 05 апрель 2021
Ֆիզուլիի շրջանի չորս տղամարդ, ովքեր փորձել են մուտք գործել Ջաբրայիլի շրջան, բերման են ենթարկվել, հաղորդում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ֆիզուլիի շրջանի բնակիչները՝ Սալիմ Գասիմովը և Էլչին Աբդուլլաևը, հարբած վիճակում մեքենաներ վարելով, փորձել են մեքենայով հասնել Ջաբրայիլի շրջանի այն տարածք, որը դեռ ականազերծված չէ։ Նրանց ավտոմեքենաներում եղել են ուղևորներ։ Բոլորը բերման են ենթարկվել: Իրավախախտների նկատմամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, գրում է hraparak.am-ը։