Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին

Տարածաշրջան
Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին։ Ինչպես փոխանցում է APA-ն, այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին։ Սա երկրորդ ընտրությունն է, որին կառաջադրվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ընդգծել է Բոզդաղը։
Թուրքիայում համընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունները, տեղական օրենսդրության համաձայն, տեղի են ունենում նույն օրը և ի սկզբանե ծրագրված էին 2023 թվականի հունիսին։ Իշխող կոալիցիան ավելի վաղ հայտարարել է, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ընդդիմությունը դեռևս չի հայտնել իր թեկնածուի անունը։