Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը քննադատել է ՄԻԵԴ-ը՝ այն անվանելով արդարադատության սկզբունքներից հեռու կառույց

Էրդողանը քննադատել է ՄԻԵԴ-ը՝ այն անվանելով արդարադատության սկզբունքներից հեռու կառույց
Տարածաշրջան
18:30, 01 сентябрь 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անվանել է կառույց, որը հեռու է արդարադատության սկզբունքներից։ Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։

Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է Թուրքիայում նոր Սահմանադրություն ընդունելու կոչի ֆոնին: «Որոշակի շրջանակներ փորձում են Թուրքիայի դատական համակարգը վերածել հանցավոր կազմակերպությունների գործիքի։ Մենք այդպիսի բան թույլ չենք տա։ Համաշխարհային հանրությունը մեկընդմիշտ գիտակցում է, որ Թուրքիայի Հանրապետությունը պետություն չէ, որ գնում է մութ ուժերի հետևից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

«Որոշակի շրջանակներ» ասելով Թուրքիայի ղեկավարը նկատի է ունեցել ՄԻԵԴ-ը։ Էրդողանը քննադատել է նրա աշխատանքը և դատարանն անվանել կազմակերպություն, որն ընդունում է քաղաքական դրդապատճառներով որոշումներ։ «Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, կայացվում են քաղաքական դրդապատճառներով վճիռներ, իսկ երբ Գերմանիայի կամ Ֆրանսիայի հարցերով են հայցեր քննարկվում, միանգամայն այլ պլանի որոշումներ են կայացվում»,- վրդովվել է քաղաքական գործիչը։