Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորած ադրբեջանցիների ծնողները բողոքի ցույց են անցկացրել նախագահի գրասենյակի դիմաց

Անհետ կորած ադրբեջանցիների ծնողները բողոքի ցույց են անցկացրել նախագահի գրասենյակի դիմաց
Տարածաշրջան
16:26, 08 апрель 2021
Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ծնողները բողոքի ցույց են անցկացրել նախագահի գրասենյակի դիմաց, հաղորդում է Turan-ը, գրում է aravot.am-ը։ Նրանք դժգոհել են որոնողական աշխատանքների բացակայությունից, և որ պաշտոնյաներն անտեսում են իրենց խնդիրները և բողոքները: Անհետ կորածների ծնողները կոչ են արել Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին օգնել՝ պարզելու իրենց երեխաների ճակատագրերը: Ցույցի մասնակիցներին ընդունել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, որը հավաստիացրել է, թե խնդրով զբաղվում են բոլոր պետական կառույցները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ 2021թ. հունվարին հայտնած տեղեկություններով՝ անհետ կորած է համարվում 64 զինծառայող: