Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է վերադարձնել հայ գերիներին․ Մուրադովը մենակ է վերադարձել

Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է վերադարձնել հայ գերիներին․ Մուրադովը մենակ է վերադարձել
Տարածաշրջան
23:13, 08 апрель 2021
Այսօր սպասվում էր, որ Բաքվից Երևան է գալու հայ գերիների հերթական խմբաքանակը, սակայն քիչ առաջ Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը դատարկ է եկել և ինքնաթիռում միայն Մուրադովն է եղել։ Սա այն պարագայում, երբ Civic.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը համաձայնություն էր տվել վերադարձնել 15 գերիների։ Օդանավակայանում նրանց սպասում էին հարազատները, որոնք, իմանալով կատարվածի մասին, հուսախաբ եղան և տարակուսած որոշեցին գնալ ՊՆ՝ բողոքի ակցիայի։