Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
Տարածաշրջան
14:39, 04 сентябрь 2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։

Քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։

Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Երկրի ղեկավարը անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։