Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում ընդդիմության առաջնորդը ռուսական բանակն անվանել է «ֆաշիստական»

Ադրբեջանում ընդդիմության առաջնորդը ռուսական բանակն անվանել է «ֆաշիստական»
Տարածաշրջան
15:43, 09 сентябрь 2022
Այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու պահված անձանց, ադրբեջանական ընդդիմության առաջնորդ, Ազգային խորհրդի և «Մուսաֆաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յաղուբլուն անհանգստացած է ուկրաինացի ռազմագերիների ճակատագրով, որոնք ինչպես արտահայտվել է Յաղուբլուն, հայտնվել են «ֆաշիստների» ձեռքում:

Facebook-ի իր էջում նա հրապարակել է ուկրաինական լրատվամիջոցներից տեղեկություն այն մասին, որ ուկրաինական զինված ուժերը գերի են վերցրել ռուս գեներալ-գնդապետին՝ համարելով դա շատ «արժեքավոր և կարևոր գրավում»՝ ուկրաինացի զինվորականների վերադարձի և նրանից ստացված տեղեկատվության առումով։ 

Հաշվի առնելով, որ Յաղուբլուն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի գլխավոր ընդդիմախոսներից է, նա պետք է պահանջեր իր երկրի ղեկավարից հետևել իր ստանձնած պարտավորություններին և դադարեցնել ոչնչացնել այս քվազիպետության առանց այն էլ բացասական իմիջը։