Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը «բազմաթիվ» գերեզմաններ է պատրաստում իր զինվորների համար. Թուրքիայի քաղաքացի

Էրդողանը «բազմաթիվ» գերեզմաններ է պատրաստում իր զինվորների համար. Թուրքիայի քաղաքացի
Տարածաշրջան
13:51, 12 сентябрь 2022
Անկարան սպառնացել է նոր հարձակում սկսել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ։

Այս առնչությամբ Թուրքիայի քաղաքացին պնդել է, որ Թուրքիայի կառավարությունը «բազմաթիվ» գերեզմաններ է պատրաստում իր զինվորների համար Սիրիային սահմանակից Գազիանթեփ գավառի զինվորական գերեզմանոցում։

Ինչպես հաղորդում են քրդական աղբյուրները, այդ տեսանյութի տարածումից հետո թուրք իրավապահները ձերբակալել են տեսանյութի հեղինակին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող հետ պահել երկրին ռազմական գործողությունից, չնայած այն հանգամանքին, որ Սիրիայի ներսում բոլոր խաղացողները, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և ԱՄՆ-ը, դեմ են արտահայտվել թուրքական նոր արշավին: