Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական շուկան լայն հնարավորություններ է բացում Իրանի համար. իրանցի պաշտոնյա

Հայկական շուկան լայն հնարավորություններ է բացում Իրանի համար. իրանցի պաշտոնյա
Տարածաշրջան
13:58, 12 сентябрь 2022
Հայաստանը՝ որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիր, լայն հնարավորություններ է բացում Իրանի համար: Նման տեսակետ է հայտնել ՀՀ-ում Իրանի դեսպանատան առևտրի կցորդը՝ Հայաստանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ հայկական շուկան տարբերվում է Իրանի հարևան այլ երկրների շուկաներից՝ հավելելով, որ այստեղ իրանական ապրանքները պետք է մրցակցեն այլ երկրների արտադրանքի հետ: Այս համատեքստում նա ճիշտ չի համարել Հայաստանը դիտարկել միայն փոքր շուկա ունենալու տեսանկյունից։

Իրանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները երկրներից յուրաքանչյուրում օրենսդրական փուլ են թևակոխել և մի քանի ամսվա ընթացքում կավարտվեն։