Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի խորհրդարանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հրադադարը

Վրաստանի խորհրդարանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի հրադադարը
Տարածաշրջան
12:55, 12 апрель 2021
Վրաստանի խորհրդարանը քննարկում կանցկացնի՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: Հարցը կքննարկվի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում:

Նշված կոմիտեի օրակարգում նշվում է, որ քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասում անվտանգային միջավայրին՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ կնքված փաստաթղթի լույսի ներքո: Կոմիտեի նիստում կլսվի վրացական հետախուզության ղեկավար Շալվա Լոմիձեի զեկույցը: Ենթադրվում է, որ հանդիպումը տեղի կունենա դռնփակ: