Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և վերադառնալ խաղաղ բանակցութուններին․ Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և վերադառնալ խաղաղ բանակցութուններին․ Նեդ Փրայս
Տարածաշրջան
00:59, 19 сентябрь 2022
ԱՄՆ պետքարտուղարը կիրակի օրը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հորդորելով Իլհամ Ալիևին պահպանել Հայաստանի հետ հրադադարը։

«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Քիչ առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր Թվիթում նույնպես գրել է Ալիևի հետ խոսակցության մասին։