Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը օգոստոսին պարգևատրել է զոհված հայ զինծառայողի մարմինը խոշտանգողին․ fip.am

Ալիևը օգոստոսին պարգևատրել է զոհված հայ զինծառայողի մարմինը խոշտանգողին․ fip.am
Տարածաշրջան
16:12, 19 сентябрь 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր հետաքննություն սկսելու մասին այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց հայ կին զինծառայողի մարմնի խոշտանգման տեսանյութը:

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ուսումնասիրում է ենթադրյալ անօրինական գործողությունները՝ «հայկական զինված ուժերի զինծառայողների մարմինների, ինչպես նաև գերի ընկած պրովոկատորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար»։ 

Նման հայտարարություն Ադրբեջանի իշխանություններն արել էին նաև 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին, երբ համացանցում տարածվեցին տեսանյութեր հայ զինվորների մարմինների, գերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներից։ 

Ադրբեջանն անգամ հայտարարել էր այդ մարդկանց ձերբակալելու մասին։

Հայտնի են չորս ձերբակալված զինվորականների անունները՝ Գարդաշխան Աբիշով (Qardaşxan Abışov), Ռաշադ Ալիև (Rəşad Əliyev), Արզու Հուսեյնով (Arzu Hüseynov) և Ումիդ Աղաև (Ümid Ağayev)։ 

Գարդաշխան Աբիշովը և Ռաշիդ Ալիևը, ըստ պաշտոնական Բաքվի, Զանգելանի (Քաշաթաղ) շրջանում խոշտանգել էին հայ զոհված զինծառայողների մարմինները, տեսանկարահանել հեռախոսով և սոցիալական ցանցերի միջոցով ուղարկել այլ անձանց։ Արզու Հուսեյնովը և Ումիդ Աղաևը մեղադրվում էին հայկական գերեզմանաքարերը ոչնչացնելու համար։

Նախորդող երկու տարիների ընթացքում քրեական գործերի շարունակության մասին որևէ տեղեկություն չկար։ 

Այս տարվա օգոստոսին, սակայն, Գարդաշխան Աբիշովի անունը հայտնվեց Ադրբեջանի ՊՆ-ի մեկ այլ հայտարարության մեջ, այս անգամ՝ պարգևատրումների մասին։ 

Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողները պարգևատրվել էին օգոստոսի 18-ին՝ «Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանելու համար»։ 

fip.am