Պուտինը ձգտում է ավարտել պատերազմը որքան հնարավոր է շուտ. Էրդողան

Տարածաշրջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ուզբեկստանում ՇՀԿ գագաթնաժողովում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումից հետո։
«Ուզբեկստանում Պուտինի հետ մենք լայն քննարկումներ ենք ունեցել։ Եվ նա ինձ հասկացրել է, որ պատրաստ է վերջ տալ դրան որքան հնարավոր է շուտ: Այդպիսի տպավորություն եմ ես ստացել, քանի որ իրավիճակը բավականին խնդրահարույց է զարգանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ ինքը ձգտում է այն բանին, որ «այս ճակատամարտն ավարտվի խաղաղությամբ»։ «Սա հակամարտություն է, որը բերել է մարդկային զոհեր։ Մարդիկ մահանում են, և վերջիվերջո ոչ ոք չի հաղթում»,- հավելել է նա։
Էրդողանը նաև հաղորդել է, որ Մոսկվան և Կիևը 200 գերիների փոխանակման շուրջ հասել են պայմանավորվածության: