Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան դատապարտում է ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մի շարք շրջաններում հանրաքվե անցկացնելու մտադրությունը

Թուրքիան դատապարտում է ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մի շարք շրջաններում հանրաքվե անցկացնելու մտադրությունը
Տարածաշրջան
17:53, 22 сентябрь 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի  վերահսկողության տակ գտնվող Ուկրաիանյի մի շարք շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով  հանրաքվե անցկացնելու մտադրությունը: 

«Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մասերում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերը: Կատարվելիք նման  անօրինական իրադարձությունը չի ճանաչվի միջազգային հանրության կողմից:  Ընդհակառակը, այն կդժվարացնի դիվանագիտական գործընթացի վերակենդանացման ջանքերը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: 


Նշենք, որ Ռուսաստանը  ծրագրում է սեպտեմբերի 23-ից 27-ը անցկացնել հանրաքվեներ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում: Այս որոշումն արդեն դատապարտել են ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։

Աղբյուր` ermenihaber.am