Հյուսիսային Օսիայում Վրաստանի հետ սահմանին Վերին Լարսի անցակետում բացվում է մոբիլիզացիոն կետ

Տարածաշրջան
Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի հատվածում մոտ ժամանակներս կտեղակայվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ. համապատասխան որոշումը կայացվել է Վերին Լարսի անցակետում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, հաղորդվում է տարածաշրջանային ՆԳՆ Telegram-ալիքում։
«Բացի դրանից, մոտ ժամանակներս անցակետում կտեղակայվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ: Խորհրդակցության արդյունքների մասին զեկուցվել է հանրապետության ղեկավարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, «Վերին Լարս» անցակետում արտագնա խորհրդակցությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարի, Պետավտոտեսչության պետի մասնակցությամբ՝ ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության ղեկավարների հետ համատեղ։
Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանին Վերին Լարսի անցակետով քաղաքացիների հետիոտնային անցումը թույլատրվում է։