Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը չի փակի Ռուսաստանի հետ սահմանը. Վրաստանի ՆԳ նախարար

Վրաստանը չի փակի Ռուսաստանի հետ սահմանը. Վրաստանի ՆԳ նախարար
Տարածաշրջան
13:12, 27 сентябрь 2022
Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ հանրապետությունը հիմքեր չունի Ռուսաստանի հետ սահմանը փակելու, և առայժմ միջոցներ են ձեռնարկվել սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու համար։

«Ինձ համար անհասկանալի է ընդդիմության մի հատվածի՝ Ռուսաստանի հետ սահմանը փակելու, և մյուս մասի՝ ընդհակառակը, հնարավորինս շատ ռուսներ ընդունելու պահանջը։ Մենք հիմքեր չունենք Ռուսաստանի հետ սահմանը փակելու»,- ասել է նա լրագրողներին:  
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանություններն արդեն միջոցներ են ձեռնարկել սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու համար, մասնավորապես, ավելացրել են աշխատակիցների թիվը մաքսային հսկողություն անցկացնելու համար։ 

«Ռուսաստանի քաղաքացիները տարիներ շարունակ այցելում են Վրաստան, ուստի մենք այժմ խոչընդոտներ չենք դնի այդ գործընթացի առաջ»,- ասել է նախարարը։  
Նրա տվյալներով՝ այս օրերին Վրաստանի հետ սահմանը օրական հատում է մոտ 10 հազար ռուս, ինչը մոտ 40-45 տոկոսով ավելի է, քան մինչև սեպտեմբերի 21-ը, երբ օրական Վրաստան էին ժամանում մոտ 6000 ռուսաստանցիներ։ 

«Միանգամայն սխալ թվեր են ներկայացնում մեր ընդդիմադիրները՝ պնդելով, որ ներկայումս Վրաստանում են գտնվում հարյուր հազարից մինչև երկու միլիոն ռուսներ»,- նշել է Գոմելաուրին։
 
Նա հավելել է, որ Վրաստան ժամանած ռուսների մոտ 60%-ը արդեն լքել է հանրապետությունը: