Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում այլևս չկան «Միր» վճարային համակարգի քարտերն ընդունող բանկեր

Թուրքիայում այլևս չկան «Միր» վճարային համակարգի քարտերն ընդունող բանկեր
Տարածաշրջան
12:21, 28 сентябрь 2022
Թուրքական երեք պետական բանկեր՝ Ziraat Bankasi-ն, VakifBank-ը և Halkbank-ը, ևս դադարեցրել են ընդունել «Միր» վճարային համակարգի քարտերը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
 
Ինչպես հստակեցրել է գործակալության աղբյուրը, «Միր» համակարգի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումն ընդունվել է երեքշաբթի։
 
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդակցություն էր անցկացրել, որի ընթացքում քննարկվել էին «Միր» համակարգի այլընտրանքները։

Ավելի վաղ թուրքական երկու բանկ՝ Isbank-ը և DenizBank-ը, հայտարարել էին «Միր» քարտերի ընդունումը դադարեցնելու մասին՝ կապված ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության հարցերով գրասենյակի (OFAC) նախազգուշացման հետ։ Այսպիսով, Թուրքիայում այլևս չկան բանկեր, որոնք ընդունում են «Միր» քարտեր։
 
Բացի թուրքական բանկերից, «Միր» քարտերով գործունեությունը դադարեցրել են Տաջիկստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Դուշանբե Սիթի Բանկ»-ը, և վիետնամական BIDV բանկը։