Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
Տարածաշրջան
16:08, 28 сентябрь 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լավրովը Բայրամովի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հարցերը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան աշխատանքները։

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են նաև Մոսկվայի և Բաքվի դաշնակցային փոխգործակցության հռչակագրին առնչվող հարցեր: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն: