Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսին դատապարտում է Ուկրաինայի օկուպացված շրջաններում անցկացված հանրաքվեն

Թբիլիսին դատապարտում է Ուկրաինայի օկուպացված շրջաններում անցկացված հանրաքվեն
Տարածաշրջան
18:28, 28 сентябрь 2022
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դատապարտում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում անցկացված հանրաքվեն,փոխանցում է Aliq.ge-ն։

«Ուկրաինայի տարածքները բռնակցելու այս փորձերն անընդունելի են: Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- Twitter-յան էջում գրել է Վրաստանի ԱԳՆ-ը։
Նշենք, որ Ուկրաինայի չորս շրջանների Մոսկվայից վերահսկվող դե ֆակտո ընտրական հանձնաժողովները երեկ երեկոյան հայտարարել են հնգօրյա հանրաքվեի վերջնական արդյունքները, որի համաձայն՝ Զապորոժիեում բնակչության՝ 93,11 տոկոսը, Լուգանսկում՝ 98,42 տոկոսը, Դոնեցկում՝ 99,23 տոկոսը, Խերսոնում՝ 87,05 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն։