Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոյի քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը. Ղարիբաշվիլի

Լուկաշենկոյի քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը. Ղարիբաշվիլի
Տարածաշրջան
14:46, 29 сентябрь 2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանից չվերահսկվող Աբխազիա։
«Այս քայլը խախտում է Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը և հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև մեր երկրների երկկողմ հարաբերություններին»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Ղարիբաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս դատապարտել են Լուկաշենկոյի այցը Սոխում:
Ի դեպ, Լուկաշենկոն ասել է, որ չի բացառում Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի անկախության ճանաչումը, և որ դա կարող է տեղի ունենալ, երբ ինքը տեսնի այդ քայլի անհրաժեշտությունը: