Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը
Տարածաշրջան
Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը։
Մտքեր փոխանակվեցին երկու երկրների ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտների համապատասխան գերատեսչությունների միջև առկա արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման հնարավորությունների շուրջ։