Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն Էրդողանին առաջարկել է Թուրքիայում ստեղծել գազային հաբ (գազաբաշխիչ ցանց). բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ

Պուտինն Էրդողանին առաջարկել է Թուրքիայում ստեղծել գազային հաբ (գազաբաշխիչ ցանց). բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ
Տարածաշրջան
11:33, 14 октябрь 2022
Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև գազային հաբ ստեղծելու հարցով բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։

«Երկու երկրների առաջնորդները համապատասխան գերատեսչություններին հանձնարարել են շատ օպերատիվ կերպով սկսել քննարկումները, ուսումնասիրել այդ գաղափարի հնարավորությունները։ Արդեն հաջորդ շաբաթ մենք կսկսենք բանակցությունները, տեղը կորոշվի մոտ օրերս»,- գործակալությանն ասել է աղբյուրը։

Այս շփումների արդյունքներով երկու երկրների նախագահները, ովքեր անձամբ են վերահսկում գործընթացը, կստանան մանրամասն զեկույց։ «Այդ կապակցությամբ ակնկալվում է առաջնորդների հեռախոսային դիվանագիտության շարունակություն»,- եզրափակել է աղբյուրը։
Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինն իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել գազային հաբ և  նշել, որ դրա ստեղծմամբ հնարավոր կլինի հանգիստ կարգավորել գները «նորմալ, շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»։
 Բանակցությունների արդյունքների մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Թուրքիայի արձագանքը «շատ դրական էր, շահագրգռված»: Նախագահները հանձնարարել են մանրամասն և շատ արագ մշակել այդ հարցը, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։