Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Տարածաշրջան
20:01, 24 октябрь 2022
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, որը կապված է 2022 թվականի հոկտեմբերի 20-21-ը ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող ռուսական «Մեծ խաղ» հաղորդաշարի հետ։

Նշվում է, որ պատճառը «եթերում ռուս քաղաքագետների և հայազգի փորձագետների հնչեցրած ակնհայտ հակաադրբեջանական ելույթներն են»։

«Այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երկրի քարտեզը աղավաղված են, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։