Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան «Գազպրոմ»-ին խնդրել է գազի համար վճարումները հետաձգելու հնարավորություն տալ և կատարել զեղչ

Թուրքիան «Գազպրոմ»-ին խնդրել է գազի համար վճարումները հետաձգելու հնարավորություն  տալ և կատարել զեղչ
Տարածաշրջան
12:10, 25 октябрь 2022
Թուրքիան ձգտում է հասնել ռուսական գազի զեղչի, երկիրը «Գազպրոմ»-ին խնդրել է ընձեռել վճարումները հետաձգելու հնարավորություն։ Այս մասին երեքշաբթի օրը հրապարակված Financial Times-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության գանձատան և ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին։

Նախարարը հայտարարել է, որ Անկարան համառորեն հասնելու է Մոսկվայից մեծ քանակությամբ գնվող գազի գնի զեղչին, ինչպես նաև «Գազպրոմ»-ին խնդրել է վճարումները հետաձգելու հնարավորություն  ընձեռել։ Նեբաթին նշել է, որ սպասում է «լավ նորությունների» երկու ուղղություններում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սեպտեմբերի 16-ի հանդիպումից հետո հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել ռուսական գազի մատակարարումների 25%-ը թուրքական կողմից ռուբլով վճարելու վերաբերյալ։ Մի քանի օր անց Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը ասել է, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի ռուսական գազի մատակարարումների 25%-ը ռուբլով վճարելու պայմանագիրը։