Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է թուրք զինվորականների ծառայության ժամկետն օկուպացված Աղդամում

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է թուրք զինվորականների ծառայության ժամկետն օկուպացված Աղդամում
Տարածաշրջան
12:25, 02 ноябрь 2022
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած այն օրինագիծը, ըստ որի՝ 1 տարով ևս երկարաձգվում է թուրք զինվորականների ծառայության ժամկետն Ադրբեջանում։ Այն ուժի մեջ կմտնի 2022-ի նոյեմբերի 17-ից։

Օրինագծում նշվել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ձևավորած համատեղ կենտրոնը (Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը-խմբ․), որտեղ ծառայում է Թուրքիայի զինուժի անձնակազմը, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։

Շեշտվել է, որ իբր Թուրքիան այդ համատեղ կենտրոնի միջոցով նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը և կողմերի միջև վստահության ձևավորմանը, իսկ թուրք զինվորականների մանդատի երկարաձգումը տարածաշրջանում Թուրքիայի արդյունավետ և կառուցողական դերի և ազգային շահերի պահանջն է։

Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Ադրբեջանում Համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին։

Աղբյուր` ermenihaber.am