Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ. կասկածյալը ձերբակալվել է

Ստամբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ. կասկածյալը ձերբակալվել է
Տարածաշրջան
11:07, 14 ноябрь 2022
Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի կենտրոնական Իսթիքլյալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կասկածյալը, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը։
 
Տղամարդը, որ ռումբ էր թողել Ստամբուլի Իսթիքլյալ պողոտայում կիրակի օրը, ձերբակալվել է ոստիկանության կողմից, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Թուրքիայի իշխանությունները նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը գնահատում են որպես ահաբեկչություն, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է կիրակի օրը Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը և հայտնել, որ Թաքսիմ հրապարակի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Վերջին տվյալներով՝ տուժել է 81 մարդ։