Ստամբուլում ահաբեկչություն կատարած կինը խոստովանել է՝ պայթյուն իրականացնելու հրամանը ստացել է քուրդ զինյալների կողմից․ Ստամբուլի ԱՎ

Տարածաշրջան
Ստամբուլի կենտրոնական Իսթիքլյալ փողոցի վրա ահաբեկչությունն իրականացրել է Սիրիայի կին քաղաքացի, որն ուղարկվել է Սիրիայի Քոբանի քաղաքից և կապ ունի ահաբեկչական PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) հետ։ Այս մասին ասվում է Ստամբուլի անվտանգության վարչության հաղորդագրության մեջ, որն անցկացնում է բռնության ակցիայի հետաքննությունը։
«Ձերբակալված Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ PKK-ի անդամ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ ահաբեկչություն իրականացնելու հրամանը տրվել է PKK-ի կողմից։ Նա խոստովանել է, որ որպես հատուկ հետախուզության սպա նախապատրաստություն է անցել PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպության կողմից, և որ ապօրինի մուտք է գործել Թուրքիա՝ ահաբեկչություն իրականացնելու համար։
Վարչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչին հաջողվել է ձերբակալել 1,2 հազար տեսախցիկների նյութերի ուսումնասիրության արդյունքում։ «Նա ձերբակալվել է երկուշաբթի գիշերը Ստամբուլի Էսենլեր շրջանում, օպերացիաներ են իրականացվել նաև 21 հասցեներում, որոնց ընթացքում ձերբակալվել է ևս 46 կասկածյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։