Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի պաշտոնատար անձինք երբևէ չեն հայտարարել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար. Ալիև

Իրանի պաշտոնատար անձինք երբևէ չեն հայտարարել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար. Ալիև
Տարածաշրջան
12:19, 25 ноябрь 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տրանսկասպյան միջանցքին նվիրված միջազգային համաժողովում մասնավորապես հայտարարել է. «(Ադրբեջանական տարածքների) «օկուպացիայի» ընթացքում Իրանի զինված ուժերը երբեք որևէ զորավարժություն չեն անցկացրել (Հայաստանի կողմից) «օկուպացված» Ադրբեջանի սահմանի հատվածում։ Նրանք կարող էին դա անել: Ադրբեջանական սահմանի 132 կիլոմետրը եղել է «օկուպացիայի» տակ: Եվ սա Ադրբեջանի և Իրանի սահմանն է։ Իսկ ինչո՞ւ նրանք այս սահմանին զորավարժություններ չեն անցկացրել։ 

Իրանի բարձր ռանգի պաշտոնատար անձինք ասում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Ինչո՞ւ նրանցից ոչ մեկը նույնը չի ասում մեր մասին։

30 տարի մեր տարածքները գտնվում են «օկուպացիայի» տակ։ Որևէ մեկը Իրանի պաշտոնատար անձանցից լսե՞լ է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Ոչ: Սա պարզ հարց է, որը տալիս է ադրբեջանական ժողովուրդը։ Ոչ միայն ես»: