Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ-ն հայտարարություն են տարածել

Տարածաշրջան
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից նույնպես հայտնել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:45-16:55-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը