Ադրբեջանը պետք է անվանափոխվի. Միլլի Մեջլիսի պատգամավոր

Տարածաշրջան
Ադրբեջանի անունը պետք է հնչի որպես Հյուսիսային Ադրբեջան. այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրեթ Հասանղուլիևը։
«Ադրբեջանում պետականաշինության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը։
Առաջին քայլը, որ մենք այստեղ կձեռնարկենք, պետք է լինի Ադրբեջանի անվանափոխությունը։ Մեր երկրի անունը պետք է լինի Հյուսիսային Ադրբեջան: Ճիշտ այնպես, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների անուններում կան Հյուսիսային և Հարավային արտահայտություններ։ Կարծում եմ, որ սա նաև խթան կլինի Հարավային Ադրբեջանի հայրենակիցների համար»,- ասել է Հասանղուլիևը։