Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով ենք՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսության միջոցով. Իրանի ԱԳՆ

Հուսով ենք՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսության միջոցով. Իրանի ԱԳՆ
Տարածաշրջան
16:14, 20 декабрь 2022
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, մասնավորապես հայտարարել է. «Հուսով եմ, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը արագ կլուծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսության միջոցով։ Իրանը միշտ հենվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ լուծման վրա։ 

Կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է անթույլատրելի համարել ցանկացած ավելորդ լարվածություն»։