Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում Էրդողանի կուսակցության ձայները նվազում են

Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում Էրդողանի կուսակցության ձայները նվազում են
Տարածաշրջան
22:25, 23 декабрь 2022
Թուրքական «ORC» վիճակագրական կենտրոնը հրապարակել է երկրի խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում կատարած սոցհարցման արդյունքները։ Ամենաշատ թվով մարդիկ (3191) սոցհարցմանը մասնակցել են Ստամբուլից.գրում է ermenihaber-ը։

Համաձայն հարցման արդյունքների՝  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեք քաղաքներում էլ պարտվում է։ Վերոհիշյալ քաղաքներում պատկերը տոկոսային հարաբերակցությամբ այսպիսին է․
Ստամբուլ
«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) - 32․2%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) - 27․2%
«Լավ» կուսակցություն - 16․1%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) - 9․1%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) - 4․2%
Անկարա
«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) - 30․5%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) - 27%
«Լավ» կուսակցություն - 20․1%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) - 4․5%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) -7․2%
Իզմիր
«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) - 20․4%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) - 40․2%
«Լավ» կուսակցություն - 17․4%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) - 8․9%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) - 3․9%