Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր ցույցեր ամբողջ Վրաստանում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Խոշոր ցույցեր ամբողջ Վրաստանում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի
Տարածաշրջան
15:00, 04 январь 2023
Վրաստանի ընդդիմությունն այսօր լայնածավալ ակցիաներ է անցկացնելու՝ ի պաշտպանություն նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, բողոքի ակցիաները նախատեսված են երկրի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան կոչ է արել բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, մասնակցել հանրահավաքներին։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի փաստաբաններն ու իրավապաշտպանները պնդում են, որ 2021 թվականին կալանավորումից հետո Վրաստանի նախկին նախագահի առողջական վիճակը նկատելիորեն վատթարացել է։ Թբիլիսիի քաղաքային դատարանում լսումները շարունակվում են. Սաակաշվիլիի թիմը պահանջում է ազատ արձակել կամ հետաձգել դատավարությունը, որպեսզի Սաակաշվիլին կարողանա բուժում ստանալ արտերկրում:

Ավելի վաղ, Վրաստանի իշխանությունները տեսանյութ են հրապարակել այն կլինիկայից, որտեղ բուժվում է Սաակաշվիլին, նշելով, որ քաղաքական գործիչը հիվանդ է ձևանում և փորձում է մոլորեցնել հանրությանը։