Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
13:52, 07 январь 2023
Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքի տվյալներին․ գրում է Արմենպրեսը։

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ մոտ 2,5 միլիոն մարդ է բնակվում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։