Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու է Ադրբեջանը շրջափակում Լաչինի միջանցքը. Հայացք Իրանից

Ինչու է Ադրբեջանը շրջափակում Լաչինի միջանցքը. Հայացք Իրանից
Տարածաշրջան
12:36, 09 январь 2023
Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սալար Սեյֆոդդինը ISNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է պատճառները, թե ինչու է Ադրբեջանը շրջափակում Լաչինի միջանցքը, որն Արցախը կապում է Հայաստանին և արտաքին աշխարհին։

Պատճառներից մեկը, փորձագետի կարծիքով, Արցախի հանքավայրերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և դրանք անձամբ շահագործելու Բաքվի ցանկությունն է։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանն արդեն վաճառել է հանքավայրը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին։

Ադրբեջանի մյուս նպատակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է Հայաստանի տարածքում՝ Նախիջեւանի հետ կապի համար։ 

Միաժամանակ Սեյֆոդինն ընդգծում է, որ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավորն է և պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Մոսկվայի կողմից պարտավորությունների չկատարումը հանգեցնում է Հայաստանում արևմտամետ տրամադրությունների աճին։