Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ
Տարածաշրջան
11:20, 11 январь 2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը և տարածաշրջանում ընթացող իրավիճակը։

Բայրամովը նշել է, որ չնայած հետհակամարտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունների «կարգավորմանն ուղղված» ադրբեջանական կողմի մի շարք «կառուցողական» նախաձեռնություններին, գործընթացը մշտապես արգելակվում էր «Հայաստանի կողմից» տարբեր «սադրանքների» պատճառով։

Նա ընդգծել է ադրբեջանական կողմի «հակվածությունը երկխոսությանը» և տարածաշրջանում «խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերն» ակտիվացնելու մշտական «պատրաստակամությունը»։