Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահների հարցով ՄԱԿ ԱԽ-ին դիմելու համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը. Պեսկովը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության

Խաղաղապահների հարցով ՄԱԿ ԱԽ-ին դիմելու համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը. Պեսկովը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության
Տարածաշրջան
15:56, 11 январь 2023
Կրեմլը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հնարավոր դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոսկվայի և Երևանի աշխատանքային մակարդակով, սակայն այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Երևանը չի բացառում, որ կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների մանդատի հարցով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Մշտական շփումներ կան տարբեր մակարդակներով, իհարկե, այդ թեման բազմիցս է եղել օրակարգում»։

«Բայց պարզ է, որ ցանկացած բան կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար ռուսական խաղաղապահ կոնտինգենտի 5-ամյա մանդատի ավարտից հետո։