Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականին Հայաստանի բյուջեի եկամուտները 544,5 մլն դոլարով ավելի են եղել, քան Ադրբեջանի ոչ նավթային եկամուտները

2022 թվականին Հայաստանի բյուջեի եկամուտները 544,5 մլն դոլարով ավելի են եղել, քան Ադրբեջանի ոչ նավթային եկամուտները
Տարածաշրջան
10:06, 17 январь 2023
Ինչպես հաղորդում է EconoMood-ը, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքաիլ Չինգիզ օղլու Ջաբբարովը հայտնել է, որ երկրում անցկացվող տնտեսական բարեփոխումները և բիզնես ոլորտում թափանցիկության ապահովումը զգալի ազդեցություն են ունեցել պետական բյուջե հարկային մուտքերի դինամիկայի վրա։ 

2022 թվականին Ադրբեջանի պետբյուջե հարկային մուտքերը 2021 թվականի համեմատ աճել են 82,2 տոկոսով՝ կազմելով 15 541,5 միլիոն մանաթ (9 միլիարդ 142 միլիոն ԱՄՆ դոլար)։ Իսկ, մասնավորապես, նավթագազային ոլորտից եկամուտներն աճել են 27,9%-ով՝ կազմելով 8 134,9 մլն մանաթ (4 մլրդ 785 մլն ԱՄՆ դոլար)։ Այսպիսով, Ադրբեջանի ոչ նավթային եկամուտները կազմել են մոտ 4 մլրդ 357 մլն ԱՄՆ դոլար։

Միաժամանակ, 2022 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն առանց նավթադոլարների կազմել են 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ (4 միլիարդ 901,5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Հարկային մուտքերը գերակատարվել են ավելի քան 81 մլրդ դրամով կամ 4,4%-ով։ 2022 թվականին 2021 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21,3 տոկոսով։ Այսպիսով, 2022 թվականին Հայաստանի բյուջեի եկամուտները 544,5 մլն ԱՄՆ դոլարով ավելի են եղել, քան Ադրբեջանի ոչ նավթային եկամուտները։