Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էստոնիայի նախագահը աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը

Էստոնիայի նախագահը աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը
Տարածաշրջան
14:09, 17 январь 2023
Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը։

«Մենք քննարկել ենք ղարաբաղյան տարածաշրջանում լարվածությունը։ Մենք երկուսս էլ համաձայնել ենք, որ խաղաղ կարգավորումն անհրաժեշտություն է։ Մենք համաձայնեցված, համապարփակ և կայուն խաղաղության կոչ ենք անում՝ միջազգային հանրության աջակցությամբ։ Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը»,- գրել է Կարիսը։

Հիշեցնենք, որ Խաչատուրյանը հունվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Էստոնիա և մի շարք հանդիպումներ ունեցել պետության ​​պաշտոնատար անձանց հետ։