Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը ստեղծում է մարդասիրական ծանր հետևանքներ․ Մարեկ Բենդա

Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները,  120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը ստեղծում է  մարդասիրական ծանր հետևանքներ․ Մարեկ Բենդա
Տարածաշրջան
17:38, 17 январь 2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մեր չեխ գործընկերներին իրավիճակը պատշաճ ներկայացնելու համար շնորհակալություն Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին։ Ինքս` որպես Հայաստան-Չեխիա բերեկամական խմբի ղեկավար, իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներին՝ ակնկալելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներ, կոչեր և քայլեր։

Հայտարարությունը ստորև․

Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։  Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները,  120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը ստեղծում է  մարդասիրական ծանր հետևանքներ։
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»։