Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել ամբողջովին կատարել ՄԻԵԴ վճիռները

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել ամբողջովին կատարել ՄԻԵԴ վճիռները
Տարածաշրջան
13:54, 19 январь 2023
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դեկտեմբերի 6-8–ը կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունել Ադրբեջանի հարցով, որով երկրի իշխանություններին կոչ է արել ամբողջովին կատարել ՄԻԵԴ վճիռները։

Դրանցից մեկը վերաբերում է ՌԵԱԼ շարժման ակտիվիստ Իլքար Մամեդովին, որին երկրի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել՝ ի հեճուկս  ՄԻԵԴ որոշման, որով նրա կալանքն ապօրինի էր ճանաչվել։

Նախարարների կոմիտեն խորին մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը 2016-ի նոյեմբերի 18-ին ուժի մեջ է թողել Մամեդովի մեղադրական վճիռը՝ անտեսելով ՄԻԵԴ որոշումը։ Նախարարների կոմիտեի որոշման մեջ ասվում է, որ Մամեդովին կալանքի տակ պահելը Ադրբեջանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի ակնհայտ ոտնահարում է։
Բացի այդ, Նախարարների կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել «Մուխալիֆաթ» թերթի լրագրողներ Ռովշան Մահմուդովի եւ Յաշար Աղազադեի գործով իր վճիռը չկատարելու կապակցությամբ։ Նրանք 2.5 տարով ազատազրկվել էին, սակայն հետո Ադրբեջանի նախագահի հրամանով համաներմամբ ազատ էին արձակվել, սակայն ՄԻԵԴ–ը կարծում է, որ նրանց գործում խոսքի ազատության ոտնահարումներ են եղել։