Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և Հնդկաստանի վարչապետի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Հնդկաստանի վարչապետի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը
Տարածաշրջան
15:24, 19 январь 2023
Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: