Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ավելի վաղ՝ մայիսի 14-ին

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ավելի վաղ՝ մայիսի 14-ին
Տարածաշրջան
10:47, 23 январь 2023
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա գավառում երիտասարդների հետ հանդիպմանը։

Սկզբում ընտրությունները նշանակված էին հունիսի 18-ին, սակայն Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Նրա կուսակցությունը նշել է, որ հունիսին ընտրությունները կհամընկնեն բարձր զբոսաշրջային սեզոնի հետ, ուստի ավելի լավ է դրանք տեղափոխել։

 Նախընտրական հարցումները ցույց են տալիս, որ համառ պայքար է սպասվում թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններում։

Արևմտյան ԶԼՄ-ները գալիք ընտրություններն անվանում են Էրդողանի համար «ամենամեծ փորձությունը» վերջին 20 տարում։