Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում ընդդիմադիր ուսանողները դատապարտվել են ընդհանուր 335 տարվա բանտարկության

Թուրքիայում ընդդիմադիր ուսանողները դատապարտվել են ընդհանուր 335 տարվա բանտարկության
Տարածաշրջան
16:22, 30 январь 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դեռևս 2021-ին թիրախավորված Ստամբուլի «Bogazici» համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ կազմակերպված ցույցերին մասնակցած 14 ուսանող դատապարտվել է 335 տարվա բանտարկության։

Ցույցերից մեկ օր անց Էրդողանը նրանց անվանել էր «ահաբեկիչներ»։

Դատարանը ցույցերի մասնակից ուսանողներից 12 հոգու 23 տարի 5 ամսվա, իսկ մյուս երկուսի նկատմամբ կայացրել էր 27 տարի 5 ամսվա և 25 տարի 10 ամսվա ազատազրկման վճիռ։

Նրանց առաջադրվել էր մեղադրանք ապստամբության, անձին ազատությունից զրկելու, պարտականությունների կատարմանը խոչընդոտելու քրհոդվածի հատկանիշներով։

Աղբյուր`ermenihaber.am