Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆեյեթվիլի քաղաքապետը չեղարկել է «Խոջալուի հիշատակի օրը» ճանաչելու մասին հրամանը և ներողություն է խնդրել հայ համայնքից

Ֆեյեթվիլի քաղաքապետը չեղարկել է «Խոջալուի հիշատակի օրը» ճանաչելու մասին հրամանը և ներողություն է խնդրել հայ համայնքից
Տարածաշրջան
14:00, 01 февраль 2023
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Ֆեյեթվիլ քաղաքի քաղաքապետ Միթչ Քոլվինը ներողություն է խնդրել քաղաքի հայ համայնքից՝ 2022 թվականի հունվարի 24-ին «Խոջալուի հիշատակի օրը» ճանաչելու մասին նախապես գրված հայտարարության կապակցությամբ։

Հայ համայնքին հղված իր ուղերձում նա նշել է, որ Ֆեյեթվիլ քաղաքի առաքելությունն է ստեղծել գրավիչ, մշակութային առումով զանազան և ինկլյուզիվ քաղաք, սակայն այդ հայտարարությունը չի համապատասխանում քաղաքի խնդիրներին և միայն խորացնում է մեր համայնքում տարակարծությունը։ Այդ կապակցությամբ Միթչը չեղարկել է հրամանը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկահայ համայնքին այս խնդրին իմ ուշադրությունը հրավիրելու համար և խորապես երախտապարտ եմ Ֆեյեթվիլ քաղաքի ու ամերիկահայ համայնքի միջև հարաբերությունների համար»,- ընդգծել է քաղաքային վարչակազմի ղեկավարը։