Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզվել է հռոմեացիների կողմից կառուցված 2-րդ դարի պատմական ամրոցը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզվել է հռոմեացիների կողմից կառուցված 2-րդ դարի պատմական ամրոցը
Տարածաշրջան
11:04, 06 февраль 2023
Թուրքիայում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գազիանթեփ նահանգի պատմական ամրոցը։ Այս մասին հաղորդել է Yeni Şafak թերթը:

Նրա խոսքով՝ կառույցին հասցված վնասը դեռ պետք է ճշտել։ 

Այժմ հայտնի է, որ ստորերկրյա ցնցումներից հետո պատերը ինչ-որ տեղերում փլուզվել են։

Փլատակների տակ դեռ կարող են լինել տասնյակ մարդիկ, հայտնում է TRT Haber-ը:

 Ամրոցը թվագրվում է մեր թվարկության 2-րդ դարով, այն կառուցվել է հռոմեացիների կողմից։