Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, տուժել է առնվազն 639 մարդ

Տարածաշրջան
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի:
Այս մասին երկուշաբթի հայտնել է սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ տուժել է առնվազն 639 մարդ։ Նշվում է, որ զոհերի և տուժածների մեծ մասը արձանագրվել է Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներում։
Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները ներկայացրել էին 111 զոհվածների տվյալները։
Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի շրջաններում զոհերի, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ինչպես իր հերթին հայտնել է SANA-ն, հանրապետության պաշտպանության նախարարությունը «երկրի բոլոր նահանգներում մոբիլիզացնում է իր բոլոր ստորաբաժանումները, կազմավորումները և (ստորադաս) կառույցները՝ երկրաշարժից տուժած բնակչությանը անհապաղ օգնություն ցուցաբերելու, փլատակների տակ մնացած մարդկանց որոնելու և ավերածությունների հետևանքները վերացնելու համար»։